Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ավարտվեց հերթական «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Լրագրողների հետ զրույցում փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հավաստիացրեց` այս տարի նույնպես հանդիսատես-դերասան երկխոսությունը կայացավ: Նա տեղեկացրեց նաև, որ այս տարի փառատոնի շրջանակներում ցուցադրվել է 17 ներկայացում:
«Եթե կան տարբեր կարծիքներ այս կամ այն ներկայացման վերաբերյալ` նշանակում է` փառատոնը կայացավ: Մեր դերասանները, այո, ստացան հրավերներ այլ փառատոներից, բայց այդ մասին կտեղեկացնենք, երբ պաշտոնական հրավերը ձեռքներիս լինի»,- ասաց Մխիթարյանը` հավելելով, որ ընթացիկ տարում տեղի կունենան մի շարք մոնոներկայացումների պրեմիերաներ, որոնց կաջակցի «Արմմոնոն»:
Լիտվացի բեմադրիչ Սաուլիս Վառնասը նշեց, որ այնքան էլ հեշտ չէ նման փառատոն կազմակերպելը, քանի որ մոնոներկայացում բեմադրելն ինքնին դժվար է:
«Այս փառատոնի միջոցով, կարծես, պատուհան բացեք դեպի մյուս փառատոներ: Թատրոնն այնպիսի բան է, որ թարգմանելու կարիք չկա, թատրոնը սկսվում է այնտեղից, որտեղ վերջանում է բառի սահմանը»,- ասաց Վառնասը: