|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեկ երեխա և երեք մեծահասակ են մահացել Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների արդյունքում. գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին:
Մասնավորապես, նշվում է՝ կրակոցների արդյունքում զոհվել է երկու կին, մեկ տղամարդ և մեկ երեխա: Նախնական տվյալների համաձայն՝ տղամարդն ինքնասպան է եղել:
Ըստ քննչական կոմիտեի՝ կրակոցների մասին հայտնել են հարևանները:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ սպանված կնոջ անունը Ելենա Խլյուպինա է, նա աշխատել է որպես մոդել: Ողբերգությունից անմիջապես առաջ Խլյուպինան բաժանվել է երիտասարդ ընկերոջից. հենց աղջկա նախկին սիրելին է գնդակահարել նրան և նրա ընտանիքի անդամներին: