Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում էր քննվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։ Քիչ առաջ դատարանը գնաց խորհրդակցության, իսկ Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց. «Դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Երեկ մենք դատարանից ողջամիտ ժամկետ էինք ուզում՝ 3 ժամ, սակայն այն մեզ չտրվեց: Դատարանը տվեց 18 ժամ, որից 9-ը՝ գիշերային: Բուն կալանքի քննությանը դեռ չենք հասել, քանի որ այս պահին դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել»,-նշեց նա: Երեմ Սարգսյանը հայտնեց, որ նիստից հետո այնպիսի աղաղակող փաստեր կներկայացնի, որոնք ոչ թե վերլուծություն են լինելու, այլ փաստերի համադրում: «Մենք բարձրաձայնում են ոչ այնքան ընտրված դատավորի, որքան Շենգավիթի դատարանի հարցը, որովհետև Շենգավիթի նստավայրում, բացառությամբ մեկ-երկու դատավորի, մնացածների հետ խնդիրներ են ծագում», - նշեց Երեմ Սարգսյանը:
Նշենք, որ դատական նիստը կշարունակվի մի քանի ժամից:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը ձայների 87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ և ձայների միևնույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշում էր ընդունել Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն: