Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹Կամք›› հասարակական նախաձեռնությունը սույն հայտարարությամբ իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ:
Այն, որ իբր թե մարդիկ պատասխան են տալիս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված կոռուպցիոն գործողությունների և թալանի համար, առաջին հայացքից միայն ողջունելի կարող էր լինել,սակայն մյուս կողմից նկատի ունենալով անցած երեսուն տարիներին ՀՀ-ում հիմնավորված համատարած կոռուպցիոն համակարգի և թալանի արատավոր փաստը` Նիկոլ Փաշինյանի վարչախմբին ոչ ոք իրավունք չի վերապահել հալածել նախկիններից միմիայն նրանց, ովքեր խանգարում են իրենց քաղաքական կարճաժամկետ շահերին:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹Կամք›› հասարակական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է օր օրի մեր երկրում արմատացող բռնապետական իշխանությունը և կոչ է ուղղում հավասարապես և' նախկին, և' ներկա իշխանություններին, որպեսզի պատերազմի ու համավարակի պայմաններում ապրող մեր երկրում հնարավորինս ցուցաբերվի զսպվածություն, ձգվածություն և օրենքի գերակայություն:
Ինչ վերաբերվում է ՀՀ պարետատան և ոստիկանության գործունեությանը`Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹Կամք›› հասարակական նախաձեռնությունն անընդունելի է համարում ոչինչ նկատի չառնող, վարչական կոպիտ և հակասահմանադրական տուգանքներն ու անհիմն ձերբակալությունները, այդ թվում` մասնավորապես Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանի ձերբակալությունը:
Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹Կամք›› հասարակական նախաձեռնությունը վերստին հաստատում է, որ շարունակելու է պայքարը Լանզարոտեի Կոնվենցիայի դավադիր վավերացման դեմ և անփոփոխ է թողնում իր պահանջները, այն է` ՀՀ Ազգային Ժողովի լուծարում, ՀՀ Կառավարության և նախագահի հրաժարականներ:
17.06.2020
Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹Կամք›› Հասարակական Նախաձեռնություն