կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 16:04
Աշխարհ

Նյու Յորքում երեք ոստիկանի են թունավորել` կաթնային կոկտեյլին ճերմակեցուցիչ ավելացնելով

Նյու Յորքում երեք ոստիկանի են թունավորել` կաթնային կոկտեյլին ճերմակեցուցիչ ավելացնելով

Նյու Յորքի ոստիկանության երեք աշխատակից, որոնք ռասայական բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոն են պահպանել Ներքին Մանհեթենում, հիվանդանոց է տեղափոխվել` թունավորման ախտանշաններով: Պատճառը կաթնային կոկտեյլն է եղել, որը ոստիկանները վերցրել են արագ սննդի Shake Shack ռեստորանից:  Տեղեկությունը, ըստ EADaily-ի,  հայտնել է  Police Benevolent Association  արհմիությունը: Այն հաստատել է նաև Detectives' Endowment Association կազմակերպությունը, որը ներկայացնում է նյույորքյան հետաքննիչների շահերը. տեղեկացնում է yerkir.am-ը:

«Այսօր մեր ոստիկաններից երեքը թունավորվել են Shake Shack-ի մեկ կամ մի քանի աշխատակիցների կողմից»,- ասվում է նրանց հայտարարության մեջ:

Բարեբախտաբար, ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնոջմ, սակայն արհմիություններն անհանգստացած են` ոստիկանների աշխատանքն ավելի վտանգավոր է դարձել:

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ նույնիսկ մեկ ակնթարթ կորցնել զգոնությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

Shake Shack ռեստորանների ցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ «սարսափ են ապրել» այդ տեղեկությունից և պատրաստ են համագործակցել հետաքննության հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսում ձերբակալության ժամանակ ոստիկանների կողմից խեղդամահ է արվել սևամորթ կրկնահանցագործ Ջորջ Ֆլոյդը: Դրանից հետո երկրում սկսվել են հակառասիստական ցույցեր ու անկարգություններ: Դրանց են միացել նաև եվրոպական շատ երկրների, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի բազմաթիվ քաղաքացիներ: