կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-14 14:25
Քաղաքական

ԱԱԾ-ն մտել է «Շանգրի Լա»

ԱԱԾ-ն մտել է «Շանգրի Լա»

Այս պահին խուզարկություն է տեղի ունենում «Շանգրի Լա» խաղատանը: Լուրը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել է նաև տնօրեն Սարգիս Անտոնյանը։ Նա չի կարողացել այլ մանրամասներ հայտնել՝ միայն նշել է, թե քննիչներն այնտեղ գործողություններ են իրականացնում։

Հիշեցնենք, որ այսօր հայտարարություն էր տարածվել, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: