|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քառօրյա պատերազմից հետո Արցախի խորհրդարանի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը դիմել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանին՝ նրանից խնդրելով իրեն պատկանող «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել ԼՂՀ-ին։
«Բանն այն է, որ այդ լուսարձակները շատ հզոր են, եւ մթության մեջ դրանց օգնությամբ հեշտությամբ կարելի է անօդաչու թռչող սարքերին «բռնեցնել»։ Գագիկ Ծառուկյանը չի մերժել Բալասանյանի խնդրանքը եւ անմիջապես հանձնարարել է լուսարձակները ապամոնտաժել եւ ուղարկել գեներալին։
Մեր տեղեկություններով՝դրանք ապրիլից արդեն տեղադրված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարեւանությամբ։ Ավելին՝ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ քառօրյա պատերազմից հետո մեր զինվորների կողմից խոցված անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել են հենց լուսարձակների օգնությամբ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: