|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի նախկին օմբուցմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է այօսր Երևանի փողոցներում վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին բերման ենթարկած ուժայինների համազգեստին:
«Ես ոչ մի հիմք չունեմ պարտության ու նվաստացման այս ագրեսիվ պահապաններին համարել ոստիկան։ Ես բոլոր հիմքերն ունեմ այս մարդկանց համարել աթոռին կառչածների կողմից ձևավորված բանդա, որի նպատակը բողոքող քաղաքացիների վրա հարձակվելն է։
Պետք է ոստիկաններին անհատականացնելու հնարավորություն լինի (համազգեստի վրա՝ ազգանուն կամ անհատական համարով ժետոն), որ ապօրինություն անեն, հնարավոր լինի անհատականացնել։
Ընդ որում, դիմակներ են օգտագործում այնպիսի «հանցագործության» դեմ պայքարելու համար, որի առավելագույն պատիժը 2 ամսով կալանքն է, այն էլ՝ եթե չունես մինչև 7 տարեկան երեխա»,- գրել է նա։