|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստանին անվանել է գերտերություն, որը կարող է փոխել Ուկրաինայում իրավիճակը, եթե կողմնորոշվի։ Այս մասին նա հայտարարել է CNN Turk-ին տված հարցազրույցում։
«Ուզենք, թե չուզենք, Չինաստանը գերտերություն է։ Չինաստանի` որևէ մեկի կողմը բռնելը կարող է շրջել պատերազմի ընթացքը: Չինաստանը հաճախ է նշել Ուկրաինայի տարածքային ամբողջականության կարևորությունը։ Նա նաև հաճախակի շեշտում էր, որ իրադարձությունները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Մենք նաև տեսանք, որ չինական ընկերությունները զգուշավոր են Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները չխախտելու հարցում»,- ասել է թուրք նախարարը։