կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-06 22:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անվտանգությունն այսօր կապված է ոչ միայն Արցախի հիմնահարցի հետ, այն անցել է նաև ՀՀ սահմանները․ Ալեքսանդր Մարկարով

Ընդդիմությունն Արցախի դրոշը ներկայացնում է որպես այն քաղաքական դիրքորոշումը, որը տվյալ պարագայում ընդդիմությունն ունի որպես հիմնարար կետ, որը «կարմիր գիծ» է իրենց համար և, տեսականորեն, «կարմիր գիծ» է նաև կառավարության համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։

«Այսինքն այն, ինչ ընդդիմությունը ներկայացնում է որպես պայքարի նոր փուլ, ես ենթադրրում եմ, որ դա, ըստ էության, շարունակությունն է այն պայքարի, որն ընդդիմությունը միշտ պետք էէ դրսևորի որպես քաղաքական դերակատարող, որովհետև որպես այլընտրանքային քաղաքական դիրքորոշման կրող՝ ընդդիմությունը հանդես է գալիս այլընտրանքային մոտեցումներով համապատասխան խնդիրների նկատմամբ։ Տվյալ պարագայում նրանք ներկայացնում են սեփական դիրքորոշումը որպես այլընտրանք այն դիրքորոշմանը, որն, իրենց կարծիքով, ամրագրել է կառավարությունը։ Ինչքանով է այդպես՝ դա ուրիշ հարց է։ Դիրքորոշումը, որն ընդդիմությունն առաջ է քաշում, ներկայացնում  է մի շարք կարևորագույն կետեր, որոնք միշտ ի հայտ են եկել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության բանակցային դիրքորոշման կարևորագույն կետերից․ ինքնորոշումն Արցախի համար, կապ Հայաստանի և Արցախի միջև, անվտանգության երաշխիքներ Արցախի ինքնորոշման համար։ Եվ եթե մենք խոսում ենք հայ-ադրբեջանական պայմանագրի առկայության մասին, ապա կա այս կետերի բացակայությունը այդ փաստաթղթում»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը։

Շեշտադրվում է այն հանգամանքը, նշեց նա, որ ընդդիմությունը մտահոգված է, որ կառավարության ներկայացուցիչները կարող են գնալ այն քայլերին, որոնք շարունակելու են չստեղծել Արցախի համար նպաստավոր պայմաններ Արցախի ապագայի տեսանկյունից։

«Եթե մենք օգտագործենք այս փաստարկները՝ մտավախության տեղը կա, եթե խոսենք այն մասին, որ մեր արտաքին քաղաքականությունը մինչև օրս պահպանում է այն «կարմիր գծերը», որոնք եղել են նաև նախկին կառավարությունների օրոք Արցախի կարգավորման հարցում, ապա այս դեպքում ընդդիմությունն ու իշխանությունը կարող են միասին պայքարել ադրբեջանական և թուրքական ագրեսիայի դեմ»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը։

Բայց քանի որ մենք տեսնում ենք, նշեց նա, որ Հայաստանի հանրության մեջ ավելի մեծ կարևորություն է տրվում անվտանգային էլեմենտներին, տեսնում ենք, որ այն այսօր կապված է արդեն ոչ միայն Արցախի հիմնահարցի հետ, անվտանգությունն արդեն անցել է նաև ՀՀ սահմանները, և անվտանգության մարտահրավերներն ստանում են նոր երանգներ, ապա դրանց անհրաժեշտ է անդրադառնալ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․