Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարետ Տիգրան Ավինյանը նախօրեին չի այցելել Արտակ Դավթյանի տուն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ արձագանքելով լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությանը, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն։
«Հարցը կուսումնասիրվի, և եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն»,- նշեց խոսնակը։
Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր հրապարակմանը՝ ասելով․ «Սիրուն բլոկբաստեր է, բայց ոչ իրական»։