կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-25 01:27
Քաղաքական

Արտակ Դավթյանի միակ դժգոհությունը

Արտակ Դավթյանի միակ դժգոհությունը
Այսօր կայացած մամլո ասուլիսի 2010-ին իր ամփոփիչ գնահատականները տվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: «Երբ տարին ամփոփվում է, մենք պետք է ընդունենք, որ կյանքը դինամիկ շարժվում է եւ սպասելի են դրական տեղաշարժեր»,- ասաց Արտակ Դավթյանը: Վերջինս երկրի իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականությունը որակեց դրական ու իրատեսական: Պատգամավորի կարծիքով, արտաքին քաղաքականության ոլորտում տարվա մեծ ձեռքբերումը դեկտեմբերի սկզբին Ղարաբաղյան հակամարտության կագավորման հարցում մեկ ամբողջությամբ ընկալվող երեք առանցքային սկզբունքների հաստատումն էր Աստանայի գագաթնաժողովում: Արտակ Դավթյանը դրական է գնահատում նաեւ տարվա սկզբին հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը: Պատգամավորը նկատում է նաեւ բացասական մի բան` դա ադրբեջա-թուրքական քարոզչությունն է, որ կարողանում է գլխի վայր շուռ տալ իրականությունը: