կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-03 14:29
Աշխարհ

Հաֆթարին չի հաջողվի հաղթել. Չավուշօղլու

Հաֆթարին չի հաջողվի հաղթել. Չավուշօղլու

Հալիֆա Հաֆթարը չի կարողանա հաղթել Լիբիայի պատերազմում. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ըստ Չավուշօղլուի, Հաֆթարը դեռևս չի համաձայնվել վերսկսել Լիբիայի հարցով խաղաղության բանակցությունները:

«Վերջերս Հաֆթարի կողմնակիցները սկսեցին ավելի ագրեսիվ գործել, և ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը ստիպված եղավ պատասխան քայլեր ձեռնարկել: Դա հնարավորություն տվեց ապօրինի կազմավորումներին դուրս բերել Լիբիայի արևմուտքում գտնվող մի շարք շրջաններից», - նշել է թուրք նախարարը:

Հիշեցնենք, որ Լիբիայում ներքաղաքական ճգնաժամը սկսվեց 2011 թ. երկրի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի գահընկեցությունից հետո։ Երկիր բաժանվեց երկու մասին. արևմուտքում կռվում են գեներալ Հալիֆե Հաֆթարի Լիբիայի ազգային բանակը, իսկ արևելքում Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաեզ Սարաջի գլխավորությամբ, որին պաշտպանում է Թուրքիան։