կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-03 16:06
Քաղաքական

Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ հեռացեք. նախկին վարչապետ Արմեն Դարբինյան

Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ հեռացեք. նախկին վարչապետ Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երեւանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երեւանցու եւ ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Վարչապետ Փաշինյան, բավական է: Զվարճանալու եւ իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների»:

Մեկ այլ գրառմամբ էլ Դարբինյանը նշել է, որ պաշտպանել է հեղափոխությունը, բայց ոչ անբարտավանություն ու սեւերի ու սպիտակների բաժանումը․ «Այո՛, ես պաշտպանել եմ հեղափոխությունը: Բայց ո՛չ թայֆայական կառավարումը, ո՛չ անբարտավանությունը՝ մասնագիտական հմտությունների փոխարեն, ո՛չ սեւերի ու սպիտակների բաժանումը, ո՛չ ինքնահավանությունը ու ընտանեկան ֆոնդերը: Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ հեռացեք»: