կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-01 16:19
Քաղաքական

Դադարեցրե՛ք այդ կեղծ պնդումները, վերադարձեք ձեր հայտարարած քննարկումների տիրույթ

«Խոսվեց ապօրինի ծագում ունեցող գույքի՝   Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցի մասին։ Մենք ոչ միայն դեմ չենք ապօրինի ծագում  ունեցող գույքի բռնագանձմանը, հակառակը՝ շատ ավելի կողմ ենք, ավելին՝  ցանկացած նման գույք ոչ միայն պետք է բռնագանձվի, այլև, որ  հաճախ սիրում եք ասել, «կոպեկ առ կոպեկ հետ վերադարձվի ժողովրդին»․ պետք է վերադարձվի ժողովրդի՛ն, ոչ թե՝  որոշակի պաշտոնատար անձանց, չինովնիկների բարեկեցության ապահովմանը։ Սակայն  վիճարկվում է ի՞նչը, այստեղ փորձում եք մանիպուլացնել, կեղծել՝ վիճարկվում է օրենքի և իրավունքի գերակայության սկզբունքը։  Դադարեցրե՛ք այդ կեղծ պնդումները, վերադարձեք ձեր հայտարարած քննարկումների տիրույթ»,- դիմելով ՔՊ-ական  իշխող ուժին՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։