|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարություն է տարածել առ այն, որ Ռուսաստանը կապ չունի ԱՄՆ-ում անկարգությունների հետ. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգություններն այդ երկրի ներքին գործն են:
«Մենք, իհարկե, ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը: Սակայն Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում այդ իրադարձություններին եւ չի պատրաստվում միջամտել»,-ասել է նա ու հավելել՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսի հայտարարությունը, թե անկարգությունները կազմակերպվել են «ռուսական մեթոդաբանությամբ», չի համարվում ԱՄՆ վարչակազմի պաշտոնական դիրքորոշումը: