Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանն իր հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չունի. այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ֆիլմի համար Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցի ժամանակ հնչած մի շարք արտահայտություններ։
Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ, Ռուսաստանը որևէ տարածքային պահանջ չունի հարևանների նկատմամբ»։
Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում, որը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով, հայտարարել է, որ Խորհրդային Միության ստեղծման ժամանակ շատ հանրապետություններ, ընդգրկվելով դրա կազմում «հսկայական քանակությամբ ռուսական հողեր» և «ռուսական պատմական տարածքներ» են ստացել: Միևնույն ժամանակ, ԽՍՀՄ-ից դուրս գալիս, Ռուսաստանի նախագահի խոսքով, այդ հանրապետություններից յուրաքանչյուրը պետք է դուրս գար «ինչով եկել էր» և ոչ թե «տաներ ռուս ժողովրդից ստացած նվերները»:
Այնուամենայնիվ, ՌԴ նախագահը չի հստակեցրել, թե որ հանրապետությունների ու որ տարածքների մասին է խոսքը, նշելով, որ «Խորհրդային Միության ստեղծման ժամանակ պայմանագրով սահմանվել է դրա կազմից դուրս գալու իրավունքը, բայց չի սահմանվել ընթացակարգը»: