|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանը տարածքային պահանջներ չունի հարևանների նկատմամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի կողմից արված մի շարք հայտարարությունները՝ «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին» ֆիլմի համար տված «Ռոսսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ոչ, Ռուսաստանը տարածքային պահանջներ չունի հարևանների դեմ», - ասաց Պեսկովը:
Հարցազրույցում Պուտինը մասնավորապես հիշեցրել էր, որ ԽՍՀՄ հանրապետությունները իրավունք ունեին առանձնանալու միությունից, բայց այդ կարգը կարգավորված չէր: «Հարց է ծագում. ինչ անել, եթե ինչ-որ հանրապետություն մտել է Խորհրդային Միություն, բայց ստացել է հսկայական քանակությամբ ռուսական հողեր, ռուսական ավանդական, պատմական տարածքներ, իսկ հետո հանկարծ որոշում է հեռանալ միությունից», - ասել էր Ռուսաստանի ղեկավարը: «Դե գոնե այդ ժամանակ պետք է դուրս գար միությունից այն տարածքներով, որով որ մտել էր դրա կազմի մեջ, այլ ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի «նվերները»: Ի վերջո, սրանցից ոչ մեկը չի նշվե, - հայտարարել էր Պուտինը: