Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գրիգորի Գազարյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Զավեն Բաբախանյանը։ Նա մասնավորապես նշել է․
«Խորը վշտով տեղեկացա, որ երեկ հայտնի կոմպոզիտոր դիրիժոր, Մոսկվայի Լենին Կոմսոմոլի մրցանակակիր, Ռուսատանի Կոմպոզիտորների միության անդամ և վաստակավոր արտիստի` Վլադիմիր Գրիգորի Գազարյանը, այլևս մեզ հետ չէ: Նա միշտ իր գործն արել է որակով, մեծ ոգևորությամբ և հավատով: Իր բազում դասական ստեղծագործություններով համագործակցել է Իգոր Կրուտոյի, Իոսիֆ Կոբզոնի,Սոֆիյա Ռոտարուի, Աննա Գերմանի և շատ ու շատ հայտնի երգիչների հետ: Լինելով բարձր կարգի կոմպոզիտոր, երբեք աստղային հիվանդությամբ աչքի չի ընկել, ապրել է համեստ կյանքով, ուրախացել բոլորիս հաջողությամբ, ոգևորել, հավատացել ու թև տվել:
Դառնորեն սգում ենք և ափսոսում, որ մեր ընտանիքի բարեկամ` Գազարյանը, այլևս մեզ հետ չէ: Վլադիմիր Գրիգորի Գազարյանը անհատականություն էր, և նրա կորուստը, անկասկած, անվերականգնելի է: Հավերժ լույս և խաղաղություն հոգուդ, հիշատակդ միշտ պայծառ պիտի մնա մեր մեջ»: