կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 13:50
Տարածաշրջան

Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի զոհերի հուշարձանը ոչխարների արոտավայրի է վերածվել

Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի զոհերի հուշարձանը ոչխարների արոտավայրի է վերածվել

Ադրբեջանի Ապշերոնի շրջանի Գյորադիլ բնակավայրում գտնվող Ղարաբաղյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը վերածվել է ոչխարների արոտավայրի։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է ադրբեջանցի լրագրող Նամըք Հասանովը։

«Անմար կրակի տեղը՝ նվիրված Մեծ հայրենական պատերազմի զոհերին, խարույկ են վառում, իսկ մարդկանց փոխարեն ոչխարներ են արածումԼ Ոչ մի խոսք չկա, որպեսզի նկարագրենք այս խայտառակությունը։ Այն մարդիկ, ովքեր անտարբեր են սեփական պատմությանն ու հերոսներին, չունի ոչ ապագա, ոչ հաղթանակ», - գրում է լրագրողը։