|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայիսի 3-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բյուրական գյուղի «Ուշիի ջերմոցներ» կոչվող հատվածում վիճաբանություն է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ արոտավայրի սահմանների հետ կապված վիճաբանության ժամանակ 1976 թ. ծնված Խաչիկ Ջ.-ն, 1998 թ. ծնված Սուրեն Ջ.-ն և 1978 թ. ծնված Թելման Ջ.-ն ծեծի են ենթարկել և քարերով հարվածել 1985 թ. ծնված Ֆերման Բ.-ին և 1993 թ. ծնված Նորիկ Բ.-ին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Ֆերման Բ.-ին պատճառվել ֆիզիկական ցավ: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Խաչիկ, Սուրեն և Թելման Ջ.-երը հրավիրվել են ոստիկանության Աշտարակի բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: