|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վրաստանի ԱԳՆ-ն ավարտել է Ուկրաինայում դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի հետ խորհրդատվությունները, ով հետ էր կանչվել այն բանից հետո, երբ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշանակվել էր Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ Որոշվել է հետևել ուկրաինական կառավարության քայլերին՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամն, որից հետո հստակեցնել դեսպանի վերադարձման ժամկետները. նշում է «ՌԻԱ Նովոստին»։
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Թբիլիսին մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները, իսկ ՈՒկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան նշել էր, որ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է և ոչ-ոք իրավունք չունի հրամայել Ուկրաինային՝ նշանակել, թե՝ ոչ։
Վրաստանի ԱԳՆ-ից նաև հայտարարել էին, որ դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել էր երկու երկների համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով այն իրականությունը, որն այսօր կա։