| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքական TAV Airports Holding-ը համաձայնագիր է ստորագրել Ալմա Աթայի օդանավակայանի 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ՝ գործընկեր VPE Capital-ի հետ միասին։ Ղազախստանի հարավային մայրաքաղաքի օդանավակայանը կդառնա 15-րդը կազմակերպության համար. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է թուրքական ընկերության պաշտոնական կայքից։
Ըստ 415 մլն արժեցած համաձայնագրի՝ թուրքական կազմակերպությանն է անցնում օդնավակայանը և դրա հետ կապված այլ կազմակերպությունները։
TAV Airports Holding-ը ստեղծվել է 1997 թ. Tepe և Akfen կազմակերպությունների խմբի կողմից։ Այն համարվում է ADP (Paris Airport) խմբի մասնաճյուղը, որտեղ հիմնական բաժնետերը ֆրանսիական կառավարությունն է։ TAV Airports Holding-ին են պատկանում Ստամբուլի՝ «Աթաթյուրք», Անկարայի՝ «Էսենբողա» և տարբեր մայրցամաքներում գտնվող մի շարք օդանավակայաններ։
Հիշեցնենք, որ Թուրքական «TAV Airports Holding» ընկերության կողմից գնվելուց հետո Թիֆլիսի միջազգային օդակայանի ամբողջովին վերազինումն ավարտվել է 2007 թ. փետրվարին, շուրջ 10 տարին անց՝ 2017 թ. սեպտեմբերի 26-ին, Վրաստանի Վարչապետ Գ. Կվիրիկաշվիլու, «TAV Airports Holding» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Սանի Շեների և թուրք-վրացական բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ բացվում է Թիֆլիսի Շ.Ռուսթավելու անվան օդանավակայանի ժամանման նոր տերմինալը։ Թուրքական «TAV Airports Holding» ընկերության կողմից գնվելուց և վերազինումից հետո Բաթումի միջազգային օդակայանը վերաբացվեց 2007 թ. մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը։