|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վենեսուելա վառելիք տեղափոխող իրանական 5 լցանավերից առաջինն արդեն մոտեցել է Վենեսուելայի ափերին. այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ի պատասխան՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Թեհրանին շնորհակալություն է հայտնել վառելիքի մատակարարման համար։ Նա շեշտել է՝ Իրանն ու Վենեսուելան «երբեք ծնկի չեն իջնի Հյուսիսային Ամերիկայի կայսրության առջև»:
Հիշեցնենք՝ Թեհրանը Կարակասին 1.5 մլն բարել վառելիք է մատակարարում:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները քննադատել են գործարքն իրականացնող երկու երկրներին, որոնք գտնվում են ամերիկյան պատժամիջոցների ներքո: Վաշինգտոնը հստակեցրել էր, որ կարող է արձագանքել այս գործարքին: