|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վենեսուելայի ընդդիմությունը հետևողականորեն մերժում է երկրի կառավարության հետ երկխոսությունը` հետևելով Վաշինգտոնի ցուցումներին: Այդ մասին Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Տիկին փոխնախագահը հաստատել է նախագահ Մադուրոյի կողմից բազմից հնչեցված այն դիրքորոշումը, որ Վենեսուելայի ղեկավարությունը պատրաստ է նման երկխոսության: Նման ֆոնին, իհարկե, ցավալի է, որ Վենեսուելայի ընդդիմությունը հետևողականորեն մերժում է երկխոսությունը` հետևելով, ինչպես բոլորս գիտենք, Վաշինգտոնի ցուցումներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: