|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նախօրեին Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը պարզել է, որ կորցրել է պայուսակը:
Օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղևորի պայուսակը հայտնաբերելուց հետո, որտեղ եղել են գումար, ոսկյա իրեր, հեռախոս և այլ իրեր, ըստ ընթացակարգի, հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:
«Ուղևորն իր շնորհակալությունն է հայտնել Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին՝ կորցրած պայուսակն ամբողջ պարունակությամբ հայտնաբերելու համար:
Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և շնորհակալ ենք վերջիններիս՝ օդանավակայանի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը գնահատելու համար», - ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում։