| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել
«Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։
Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկն արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում՝ թթվածնի սատուրացիան (SpO2):
Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր, և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումն արյան մեջ տեղի է ունենում բավարար քանակով, և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:
Երբ կորոնավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ, և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է, և պացիենտի վիճակը ծանր է:
Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչացնելով, իսկ ավելի ծանր դեպքերում թոքերի ոչ-ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությանը միացնելով:
Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում, և համապատասխան միջամտություններ կատարվեն։
Հ.Գ. բարեբախտաբար, իմ մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է»:
