Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցության ծրագրերից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 մլրդ դրամ: Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«Հակաճգնաժամային 11, 12, 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց՝ բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40 հազար դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 25 հազար դրամ, խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ: Ծրագրից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 մլրդ դրամ»,- ասաց Փաշինյանը:
Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Հայաստանում մայիսի 18-ից ամբողջությամբ կգործարկվի հանրային տրանսպորտը: