|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Դեպի Մարս գիտարշավը կարող է մեկնարկել 20 տարի անց Ռուսաստանի Ամուրի մարզում կառուցվող «Վոստոչնի» տիեզերակայանից. այսօր լրագրողներին հայտարարել է «Ռոսկոսմոսի» փոխտնօրեն Վիտալի Դավիդովը:
Նա նաեւ նշել է, որ արշավախումբը բազմազգ կլինի, քանի որ աշխարհի ոչ մի երկիր հնարավորություն չի ունենա ինքնուրույն իրագործելու այդ նախագիծը:
«Անշուշտ, գիտարշավին կմասնակցեն Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եվրոպական պետությունները: Դուռը բաց է նաեւ մյուս երկրների, այդ թվում` Չինաստանի համար»,- ասել է Դավիդովը: