կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 15:24
Հասարակություն

Ալեքսանդր Լապշինը Հայֆայի մոտակայքում հայկական գերեզմանոց է հայտնաբերել

Ալեքսանդր Լապշինը Հայֆայի մոտակայքում հայկական գերեզմանոց է հայտնաբերել

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայֆայից 20 կմ հարավ գտնվող Ատլիտ քաղաքում հայկական գերեզմանոց է գտել։ Ատլիտը խաչակիրների կարևոր հենակետերից էր, այնտեղ էր գտնվում սարսափելի բանտ, որն այժմ ծառայում է որպես թանգարան։

Լապշինը պարզել է, որ այդ վայրում ժամանակին եղել է հայկական Բարիխ գյուղը։ Բլոգերի լուսանկարներից երևում են, որ գերեզմանաքարերը այդքան էլ հին չեն՝ 20-րդ դարին են պատկանում։ Ըստ նրա՝ այդ վայրերում հայերն ապրել են 20-րդ դարում՝ որտեղից տեղափոխվել էին Հայֆայից, ավելի հանդարտ կյանք ունենալու հույով, երբ արդեն սրվել էր արաբների և հրեաների հարաբերությունները։

«1970 թ. արդեն Իսրայելի կազմում, հայկական Բարիխ գյուղն աստիճանաբար վերանում է։ Ծերերը մահանում էին, իսկ երիտասարդները տեղափոխվում Հայֆա կամ Թել Ավիվ։ Արդյունքում 1971 թ. այնտեղ ոչ մի բնակիչ չմնաց», - գրում է Լապշինը։