Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հարկ եղած դեպքում մենք հրթիռներ կարձակենք Հայֆայի ուղղությամբ։ Մենք զենք եւ հրթիռներ չենք տրամադրում Պաղեստինի դիմադրության ուժերին, իրենք են արտադրում» ,-այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին։
Ֆադավին նշել է, որ ԱՄՆ-ն ստեղծել է Իսրայելը սեփական անվտանգությունն ապահովելու համար եւ եթե անապահով զգա, հեշտությամբ կզոհաբերի Իսրայելին։
«Պաղեստինի դիմադրության ճակատի ձեռքերը լի են։ Հոգեւոր առաջնորդի խոսքով, Ղասեմ Սոլեյմանին պարսատիկներով ու քարերով լցրեց նրանց ձեռքերը, իսկ նրանք հասել են հրթիռների ու ԱԹՍ-ների։ Իսրայելն այսօր էլ չգիտի, թե ինչ զենքեր ունեն նրանք։ Ոմանք կարծում են, որ մենք ենք զենք տրամադրում նրանց, բայց դա այդպես չէ, իրենք են արտադրում։ Տեսել եք եմենցիներին, որոնք իրենց բարձր ինտելեկտով 2000 կիլոմետր հեռահարություն ունեցող հրթիռներ են ստեղծում, որը սարսափեցնում է ամերիկացիներին» ,-ընդգծել է Ֆադավին։