|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում դեռևս երկու տարի առաջ` ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո, հայտարարված և բազմիցս երկարաձգված արտակարգ դրության ռեժիմը երեկ կիսգիշերին չեղարկվել է. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Նշենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ մեղադրվում է Էրդողանի գլխավոր ընդդիմադիր, իսլամի քարոզիչ` ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը: Նրա արտահանձնման համար Թուրքիան բազմիցս դիմել է ԱՄՆ-ին, սակայն` ապարդյուն:
Ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմը բազմիցս երկարաձգել են Էրդողանի միանձնյա իշխանությունն ավելի հզորացնելու և երկրի ղեկավարությունը նրան լիովին հանձնելու նպատակով:
Արտակարգ դրության ռեժիմի ընթացքում Թուրքիայում գրանցվել են բազմաթիվ ձերբակալություններ, աշխատանքից հեռացման, ինչպես նաև ազատ խոսքի իրավունքի ոտնահարման բազմաթիվ դեպքեր: