|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դե ինչ սիրելի լրագրողներ, քանի որ ինչպես բխում է արտակարգ դրության որոշումից ամենավտանգավորը կորոնավիրուսի տարածման համար հենց դուք եք, ուրեմն ամենախիստ պատասխանատվությունն էլ ձեզ համար է՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է ՝
Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը` առաջացնում է տուգանքի նշանակում` 500- 800 հազար դրամի չափով:
Ընդ որում, ֆեյսբուքյան գրառում կատարողին ստիպելու են այն հեռացնի, իսկ դա վերարտադրող լրատվականին տուգանելու են։
Մյուս կողմից էլ՝ օրինակ՝
Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50-70 հազար դրամի չափով:
Մնացածը տուգանքները՝ մեկնաբանության մեջ»: