|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իսպանական երկու գրանդ ակումբների` «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները վերադարձել են մարզաբազա: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:
Ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն և բնակություն կհաստատեն ակումբների մարզաբազաներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհուրդի քննարկման արդյունքում են հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: