|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բելառուսում մոտ ապագայում կհստակեցվեն նախագահական ընտրությունների ժամկետները: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ զրույցում. հայտնում է «Բելտա» գործակալությունը:
«Գիտեք, որ Բելառուսում դուք միշտ սպասված հյուր եք: Ես գիտեմ, որ ձեզ մոտ նախագահական ընտրություններ են, մեզ մոտ ավելի վաղ կկայանան նախագահական ընտրությունները: Մենք հիմքեր չենք տեսնում այն տեղափոխելու: Սահմանադրությամբ չունենք այդ հնարավորությունը: Մոտ ապագայում մենք ժամկետները կհստակեցնենք: Ընտրությունները կանցկացվեն ամռանը, վերջնաժամկետը կլինի օգոստոսի վերջը»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նշել է, որ ինչպես նախկինում, Բելառուսն այսօր էլ պատրաստ է ակտիվ զարգացնել հարաբերությունները Մոլդովայի հետ: