կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 09:40
Հասարակություն

Դատական հայցեր՝ սոցապ նախարարության դեմ. «Ժողովուրդ»

Դատական հայցեր՝ սոցապ նախարարության դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընկերությունները դատական հայցեր են ներկայացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017թ. «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի «Սոցապ նախարարությանը իր հետ պայմանագիր կնքի եւ պայմանագրի նախագիծ չներկայացնելու պատասխանողի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչի»:

Ըստ էության վերոնշյալ ընկերությունը պրոթեզներ է մատակարարում նախարարությանը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նախարարությունը չի ցանկանում պայմանագիր կնքել այս ընկերության հետ: Այս իրավիճակը ուշագրավ է այնքանով, որ «Ժողովուրդը» դեռես հունիսին գրել էր՝ լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում:

Եվ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները:

Եվ ահա ըստ էության այս իրավիճակն է պատճառը, որ մարդիկ նման խնդրի առաջ են կանգնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում