Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. Դատական տեղեկատվական համակարգից՝ datalex-ից տեղեկացանք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ իրավաբանական բաժնի պետ Մանվել Վարդանյանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր են ներկայացրել իրենց նախկին ուսանողների դեմ: Նման պահանջ է ներկայացվել ավելի քան 260 նախկին ուսանողի նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ այդ ուսանողները վճարել են առաջին կիսամյակի վարձը, երկրորդը չեն վճարել ու դուրս են մնացել բուհից։
Առաջին հայացքից կարող է թվալ` պարզ իրավական գործընթաց է, համալսարանը պահանջում է իր գումարները` մատուցած կրթական ծառայությունների դիմաց: Սակայն այստեղ պակաս կարեւոր չէ հարցի բարոյական կողմը: Գաղտնիք չէ, որ ուսանողների զգալի մասը չի կարողանում ուսումը շարունակել հենց ֆինանսական խնդիրների ու սոցիալական վիճակի պատճառով: Ի դեպ, 260 ուսանողների մեջ քիչ չեն 44-օրյա պատերազմի մասնակիցները:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում