Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «Շատ է խոսվել այն մասին, որ օրվա իշխանությունները, մեղմ ասած, չեն փայլում արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումներով, եւ հաճախակի ենք բախվում թույլ տրվող «լյապերի» ու բացթողումների հետեւանքներին։ Արտաքին քաղաքականության ոլորտում բավականին թույլ է, հատկապես, խորհրդարանական դիվանագիտության ճակատը, որտեղ, մասնագետների գնահատմամբ, գրեթե ոչինչ չի արվում, իսկ ձախողումները հաջորդում են միմյանց։
Հերթական խնդիրն ի հայտ եկավ՝ կապված Արցախի Հանրապետության նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ, երբ տարբեր քաղաքական բեւեռներից հնչեցին բավականին կոշտ հայտարարություններ, որոնք վերը նշված խնդիրների մասին են վկայում։
Այս հարցում հատկապես ակտիվ էին եվրոպական խորհրդարանական կառույցները, որոնք տարբեր գնահատականներով ու հայտարարություններով հանդես եկան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։