Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 66,7 հազարով. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 7,1 միլիոնը: Այդ մասին վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է կորոնավիրուսով վարակվածների թվով:
Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել 7,76 միլիոն մարդու մոտ: Մեկ օրում անցկացված ավելի քան 994 հազար թեստերի արդյունքներով՝ բուժաշխատողները հայտնաբերել են 71 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել Է 6,1 միլիոնը: Հիվանդանոցներում բուժում Է ստանում 861 հազարից ավելի մարդ: Անցած օրվա ընթացքում այդ թիվը նվազել Է ավելի քան 5,6 հազարով: Մահացածների թիվը գերազանցել Է 109 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել Է 816 մարդ:
Դրա հետ մեկտեղ՝ երկրորդ շիճուկաբանական հետազոտությունների արդյունքները, որն անցկացվել Է Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդի կողմից, ցույց են տալիս, որ վիրուսի տարածվածությունը կարող Է շատ ավելի ընդարձակ լինել: Հետազոտության արդյունքներով՝ Հնդկաստանում, որի բնակչությունը գերազանցում Է 1,3 միլիարդը, կորոնավիրուսի ներգործությանն Է ենթարկվել 18 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց 7,1 տոկոսը: Հետազոտությունն անցկացվել Է օգոստոսի 17-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը, դրան մասնակցել Է 29 հազար մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնովիրուսային վարակի բռնկումը հայտարարել էր համավարակ: