|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը ղողանջելու են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, բացի Պոլսո հայոց պատրիարքարանից, գրում է «Ակօս»-ը:
Ըստ կայքի` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բոլոր հայկական եկեղեցիներին հանձնարարել էր ապրիլի 23-ին պատարագ մատուցել՝ ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհված կանանց և տղամարդկանց։ Այդ հայտարարությունից հետո որոշում կայացվեց, որ աշխարհի բոլոր եկեղեցիներում ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, զանգերը ղողանջելու են 100 անգամ։
Սակայն հայտնի է դարձել, որ այդ արարողությանը Թուրքիան չի մասնակցելու։ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ ապրիլի 24-ին միջոցառում է տեղի ունենալու, սակայն ապրիլի 23-ին զանգերը Պոլսում 100 անգամ չեն ղողանջելու։
Փոխարենը` Աթեշյանը մարտի 22-ին Պոլսի հայկական եկեղեցիներում Չանաքքալեի մարտերում զոհված հայ զինվորների համար հոգեհանգստյան պատարագ է մատուցելու։