|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին:
Գիտաժողովին մասնակցել են նաև Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից՝ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ:
Գիտաժողովի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Խոսելով գլոբալիզացիայի և արագ փոփոխվող աշխարհի մասին՝ նա նշել է, որ աշխարհն այսօր սրընթաց փոփոխությունների ականատեսն է: «Աշխարհն ամեն օր ավելի ու ավելի արագ է փոփոխվում: Մենք ականատեսն ենք լինում քվանտային դրսևորումների: Եվ վաղն առաջնորդ կդառնա նա, ով կգիտակցի այս փաստը: Գլոբալիզացիան մակրոյից դարձել է միկրո. ընկերությունները, անհատներն այլևս անկասելի են»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Գիտաժողովի ընթացքում մասնավորապես քննարկվել են արդյունաբերության թվային տրանսֆորմացիային, նոր իրողություններում պաշտպանական, անվտանգության ու ավիատիեզերական ոլորտներում գրանցվող փոփոխություններին առնչվող հարցեր: