|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ նախագահի հրամանագրով նախօրեին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Կարեն Համբարձումյանը մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Համբարձումյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Պարոն Համբարձումյանը բարձր կարգի իրավագետ է, մինչեւ այսօր զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Շուրջ մեկ տարվա համատեղ աշխատանքը նրա հետ ոչ միայն խիստ արդյունավետ էր, այլեւ հաճելի: Առիթ ունեցա կրկին համոզվելու, որ մասնագիտական որակները մարդկային առաքինությունների հետ համադրվելիս լավագույն արդյունքն են տալիս աշխատանքի մեջ:
Կարեն Համբարձումյանի գրեթե մեկամյա անխոնջ աշխատանքից համայնքը շատ է շահել՝ արդյունքները բառացիորեն այս օրերին տեսնում ենք ու դեռ տեսնելու ենք: Վստահ եմ, որ Հանրապետության դատական համակարգի համար նրա ներկայությունը առողջարար կլինի:
Բարի երթ, պատվելի պարոն դատավոր»: