| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:
Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձեւավորված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության եւ փոխաջակցության ոգին։
Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն աջակցությունն է ցույց տվել Սիրիային, որի խոսուն ապացույցը Հալեպում հայկական մարդասիրական առաքելության գործունեությունն է: Համոզված եմ, որ մեր պետությունների միջեւ ավանդական երկխոսությունը հետագայում եւս կշարունակի ընդլայնվել եւ խորանալ՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:
Լիահույս եմ, որ Սիրիան կհաղթահարի առկա ճգնաժամը եւ կթեւակոխի առաջընթացի եւ զարգացման նոր փուլ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը՝ նպաստելու վերականգնողական գործընթացներին։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ առաջընթաց»: