|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ վարչապետի շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով բրիտանացի բարեկամ ժողովրդին խաղաղություն և հետագա առաջընթաց։
Ուրախ եմ արձանագրել, որ սերտ պատմական կապերի վրա խարսխված մեր հարաբերություններն այսօր զարգանում են բարեկամության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը: Վստահորեն կարող եմ ասել, որ առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները հայ-բրիտանական փոխշահավետ համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու և արդյունավետ ծրագրերով համալրելու համար»: