|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բեթելինին՝ Ազգային տոնի աթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ:
Մեծապես արժևորում ենք փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները և շահագրգռված ենք առավել խորացնելու և ամրապնդելու մեր արդյունավետ համագործակցությունը՝ կյանքի կոչելով անցած տարվա մայիսին Լյուքսեմբուրգ կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և ծրագրերը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ վերադարձ բնականոն կյանք, հետագա առաջընթաց և բարեկեցություն»: