Փոխարժեքներ
20 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Երեկ Հայաստան են բերվել 100 հազար թեսթերի ռեագենտներ՝ ըստ Yerkir.am-ի տեղեկացրեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստին։
«Երեկ Չնաստանից ժամանած ևս մեկ ինքնաթիռով ներկրել ենք 100 հազար թեսթերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին», - ասաց նա։
Նրա խոսքով՝ ՊՇՌ թեստերը Հայաստանում արդեն սկսելու են արտադրել։
Հայաստանում թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրությանն անդրադառնալով՝ Ավինյանն ասաց․ «Կարծում ենք՝ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսը արդարացված է, հուսանք՝ կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ֊որ սպասում ենք»։
Նիկոլ Փաշինյանը կատակով ավեկացրեց․ «Եթե դրությունը լավատեսական սցենարով զարգանա, Հայաստանը հակառակը կանի՝ կսկսի փոշեկուլի վերածել դա»։
Մանրամասն՝ տեսանյութում․