|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այժմ Նոր Նորքի բնակիչների հետ քարոզարշավի շրջանակներում հանդիպում է անցկացնում վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Կարող են ասել ձենդ տաք տեղիցա գալիս, բայց այդպես չէ: Յուրաքանչյուրս մեր մեջ պետք է ռեվիզիա անենք»,- բնակիչներին կոչ արեց վարչապետը: Նա վերհիշեց փղի մասին անեկդոտը՝ հարցնելով ժողովրդին. « Հիշո՞ւմ եք, էլի եմ պատմել»:
«Մեկը փիղ ա ծախում 1 միլիոնով, առնողն ասում ա՝ ինչի՞ ես էդքան ասում, պատասխանում ա, թե անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն գիտի, տունը մաքրում ա, պիլիսոս ա անում, ժարիտ ա անում, էս ա անում, էն ա անում։ Առնում, պրծնում ա, մի որոշ ժամանակ հետո էս առնողը հանդիպում ա վաճառողին, ասում ա՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն չգիտի, պիլիսոս չի անում, ժաիտ չի անում, կարա՞ս գնորդ ճարես, ծախեմ-պրծնեմ: Վաճառողն ասում ա՝ լսի, եղբայր դու այս տրամադրությամբ քո փիղը չես ծախելու։ Դուք ձեր տրամադրությամբ համայնքը չեք ծաղկացնելու, ասում եք՝ էս վատ ա, էն վատ ա»,- պատմեց վարչապետը: