|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Եվրոպացիներին խորհուրդ չի տրվում ամառային հանգիստ ծրագրել, քանի որ ոչ ոք չի կարող վստահելի կանխատեսումներ անել հուլիս և օգոստոս ամիսների համար: Այս մասին, ըստ գերմանական Bild պարբերականի, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն. տեղեկացնում է yerkir.am-ը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև նշել է, որ կորոնավիրուսի պատճառով ծերանոցներ այցելությունների արգելքը կգործի նաև 2021 թվականին:
«Պատվաստանյութի բացակայության պայմաններում տարեցների հետ շփումները պետք է սահմանափակվեն որքան հնարավոր է երկար: Գիտեմ, որ դա դժվար է, իսկ մենակությունը ճնշում է: Սակայն խոսքը կյանքի մասին է»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան:
Ըստ նրա` COVID-19-ի պատվաստանյութը հնարավոր է հասանելի լինի տարեվերջին: