կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-12 17:17
Աշխարհ

Իսրայելի իշխանությունները խստացրել են կարանտինը Երուսաղեմում

Իսրայելի իշխանությունները խստացրել են կարանտինը Երուսաղեմում

Իսրայելի կառավարությունը հաստատել է կարանտինի խստացումը Երուսաղեմի մի շարք շրջաններում՝ ներառյալ պատմական կենտրոնը՝ Հին քաղաքը՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար քաղաքի խոցելի շրջաններում. «The New York Times»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Կառավարությունը հաստատել է տեղաշարժի դադարեցումը քաղաքի առավելապես ծայրահեղ օրթոդոքսալ շրջաններում։

Այդ քայլը քննարկվում էր մի քանի որ շարունակ, որին դեմ էին ծայրահեղ օրթոդոքսալ նախարարները՝ դեմ լինելով իրենց ընտրատեղամասը հատուկ առանձնացնելու որոշմանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր՝ տեղական ժամանակով կեսօրից։

Իսրայելի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 10 000 դեպք, հիվանդության հետեւանքով մահացել է ավելի քան 100 մարդ։