|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ազգային ստանդարտի մշակման նպատակով ապրիլի 8-ին ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ անցկացրել են «Նավթամթերք. Տեղափոխման (բեռնափոխադրման), ընդունման, բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստներ. Կորուստների չափ» թեմայով քննարկում: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Ուսումնասիրվել են ոլորտում առկա խնդիրները, ստանդարտների համապատասխանությունը առկա իրավիճակին: Քննարկվել են խնդիրների լուծման տարբերակները առաջարկներ արվել հնարավոր թերությունների շտկման վերաբերյալ: